Գաղտնիություն
Այստեղ պարզ բառերով գրված է, թե Amplab կայքը (amplab.am) ինչ տվյալներ է պահում քո մասին, ինչի համար, ում է դրանք փոխանցում և ինչպես կարող ես դրանք ջնջել։
Ով ենք մենք
Amplab-ը հայկական հարթակ է նրանց համար, ովքեր էլեկտրոնիկայով իրեր են հավաքում՝ առաջին լուսադիոդը վառողից մինչև խելացի տան համակարգ սարքողը։ Այն միավորում է երեք բան՝ խանութ, բլոգ և համայնք։
- Խանութ. Arduino և ESP սալիկներ, սենսորներ, էկրաններ, մոդուլներ, սնուցման դետալներ և լարեր՝ ճշգրիտ բնութագրերով և իրական առկայությամբ։ Գնել կարելի է առանց հաշիվ բացելու։
- Բլոգ. հոդվածներ, քայլ առ քայլ ուղեցույցներ և համեմատություններ այն մասին, թե ինչպես աշխատեցնել գնածդ։ Ամեն նախագծի կողքին նշված են օգտագործված դետալները, և դրանք կարելի է մեկ սեղմումով ավելացնել զամբյուղ։
- Համայնք. գրանցված այցելուները հրապարակում են իրենց նախագծերը (ստուգումից հետո դրանք հայտնվում են բլոգում հեղինակի անունով), մեկնաբանում են, աստղ են դնում, ունեն իրենց էջը և կարող են գրել միմյանց։
- Աջակցություն. կայքի ցանկացած էջից կարելի է գրել մեզ, նույնիսկ առանց գրանցվելու։
Հաշիվ կարելի է բացել էլ. հասցեով կամ մտնել Google-ով, Telegram-ով, Facebook-ով կամ Yandex-ով։ Տվյալներիդ վերաբերյալ ցանկացած հարցով գրիր info@amplab.am հասցեին կամ կայքի աջակցության պատուհանով։
Ինչ տվյալներ ենք պահում
- Հաշիվ. անունդ, էլ. հասցեդ, հեռախոսահամարդ և նկարդ, եթե դրել ես։ Գաղտնաբառդ պահվում է միայն ծածկագրված տեսքով. մենք այն կարդալ չենք կարող։
- Մուտք Google-ով, Telegram-ով, Facebook-ով կամ Yandex-ով. այդ ծառայությունից ստանում ենք միայն քո համարը այնտեղ, անունդ և էլ. հասցեդ, եթե ծառայությունն այն տալիս է։ Այնտեղի գաղտնաբառդ, ընկերներիդ ցանկը կամ նամակներդ մենք չենք տեսնում և քո անունից ոչինչ չենք հրապարակում։
- Պատվեր. անուն, հեռախոսահամար, առաքման հասցե, մեկնաբանություն, պատվերի կազմը և էլ. հասցեն, եթե նշել ես։
- Այն, ինչ ինքդ ես հրապարակում. նախագծեր, մեկնաբանություններ, նկարներ և աստղեր։ Դրանք երևում են բոլորին՝ քո անվան հետ։
- Նամակագրություն. հաղորդագրություններդ մյուս այցելուների և մեր աջակցության հետ։ Անձնական հաղորդագրությունները տեսնում են միայն զրույցի կողմերը. եթե հաղորդագրության վրա բողոք է ուղարկվում, այն տեսնում է նաև կայքի ադմինը։
- Տեխնիկական տվյալներ. cookie ֆայլեր, որոնցով կայքը հիշում է, որ մտել ես հաշիվդ և վերջին անգամ ինչ եղանակով ես մտել. վերջին անգամ կայքում լինելուդ ժամը. սերվերի սովորական մատյաններ։ Չգրանցված այցելուի՝ աջակցությանը գրելու դեպքում պահվում է նրա IP հասցեի ծածկագրված հետքը՝ չարաշահումը սահմանափակելու համար։ Զամբյուղը և չուղարկված նախագծի սևագիրը պահվում են միայն քո դիտարկիչում։
Ինչի համար
- պատվերդ կատարելու և դրա մասին քեզ հետ կապվելու համար,
- հաշիվդ աշխատեցնելու և նախագծերիդ վրա քեզ որպես հեղինակ նշելու համար,
- անհրաժեշտ նամակներ ուղարկելու համար՝ էլ. հասցեի հաստատում, գաղտնաբառի վերականգնում, պատվերի հաստատում,
- կայքը կեղծ պատվերներից և չարաշահումից պաշտպանելու համար։
Գովազդային նամակներ չենք ուղարկում։ Տվյալներդ չենք վաճառում և չենք տալիս գովազդատուների։
Ում ենք փոխանցում
- Տեղակայման ծառայությանը. կայքը, տվյալների բազան և նկարները պահվում են մեր վարձակալած սերվերներում, և նույն ծառայության միջոցով են ուղարկվում նամակները։ Այդ ծառայությունը տվյալներդ ստանում է միայն կայքն աշխատեցնելու համար։
- Առաքողին. անունդ, հեռախոսահամարդ և հասցեդ, երբ պատվերդ ուղարկվում է առաքմամբ։
- Մուտքի ծառայություններին (Google, Telegram, Facebook, Yandex) մենք տվյալ չենք ուղարկում. նրանց հետ կապ հաստատվում է միայն այն դեպքում, երբ ինքդ ես ընտրում մտնել նրանցից մեկով։
- Պետական մարմիններին՝ միայն երբ դա պահանջում է օրենքը։
Որքան ժամանակ ենք պահում
Հաշիվդ և հրապարակածդ պահվում են այնքան ժամանակ, քանի դեռ չես ջնջել կամ չես խնդրել ջնջել։ Պատվերների տվյալները պահվում են այնքան, որքան պետք է հաշվառման համար։
Ինչպես փոխել կամ ջնջել տվյալներդ
- Անունդ, հեռախոսահամարդ և նկարդ փոխում ես «Իմ հաշիվը» էջի «Կարգավորումներ» բաժնում։ Նույն տեղում կարող ես անջատել մուտքը Google-ով, Telegram-ով, Facebook-ով կամ Yandex-ով։
- Նախագծերդ և մեկնաբանություններդ ջնջում ես ինքդ՝ դրանց կողքի կոճակով։
- Հաշիվդ և դրա հետ կապված բոլոր տվյալները լրիվ ջնջելու համար գրիր info@amplab.am հասցեին կամ աջակցության պատուհանով՝ նշելով հաշվիդ էլ. հասցեն կամ անունը։ Կջնջենք 30 օրվա ընթացքում և կտեղեկացնենք։
Փոփոխություններ
Եթե այս էջում ինչ-որ բան փոխվի, նոր տարբերակը կհայտնվի այստեղ՝ նոր ամսաթվով։ Վերջին թարմացումը՝ 14.11.2026։