Wi-Fi ռելե. միացրու լամպը հեռախոսից
ESP32-ը և մեկ ռելե բավական են, որ սեղանի լամպը միանա ու անջատվի հեռախոսի զննարկիչից։ Առանց զոդման, մեկ երեկոյում։

Այս նախագծում կա ցանցի լարման հետ աշխատանք։ Հոսանքի մասը հավաքիր միայն վարդակից անջատված վիճակում և մեծահասակի հսկողությամբ։
Նախագծի մասին
Ուզում էի, որ սեղանի լամպը միանա անկողնուց՝ առանց վեր կենալու։ Պատրաստի «խելացի» վարդակները թանկ էին, իսկ տանը ESP32 ու ռելե կար, դրա համար որոշեցի ինքս հավաքել։

Ամբողջ սարքը տեղավորվում է փոքր տուփի մեջ և աշխատում է տան Wi-Fi-ով, առանց որևէ հավելվածի։ Ներքևում քայլ առ քայլ ցույց եմ տալիս, թե ինչպես այն հավաքել։
Քայլեր
Միացրու ռելեն ESP32-ին

Երեք լար է պետք։ Ռելեի մոդուլը սնվում է ESP32-ի 5V ոտիկից, իսկ կառավարման ազդանշանը գալիս է GPIO 26-ից։
Վերբեռնիր կոդը
Բացիր Arduino IDE-ն, տեղադրիր կոդը և գրիր քո Wi-Fi-ի անունն ու գաղտնաբառը։
// ռելեն միացված է GPIO 26-ին
#define RELAY_PIN 26
void setup() {
pinMode(RELAY_PIN, OUTPUT);
digitalWrite(RELAY_PIN, LOW);
WiFi.begin("wifi_anun", "gaxtnabar");
}Միացրու լամպը ռելեին

Լամպի լարերից մեկը կտրիր և ծայրերը միացրու ռելեի COM և NO սեղմակներին։ Մինչև սկսելը անպայման հանիր լամպի խրոցը վարդակից։
Մեկնաբանություններ 1
Բարև ձեզ